IDBank→
ԱՄՆ ներկայացուցչության աշխատակից at IDBank in Glendale, CA
Entry LevelOn-siteGlendale, CA
Skills
ms officewordexcelpowerpoint
Job Description
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես ԱՄՆ ներկայացուցչության աշխատակից:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բանկի ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Բանկի գործող հաճախորդներին բանկային ծառայությունների մատուցման, հավելվածների օգտագործման հարցերում աջակցության տրամադրում,
- Վաճառքների և սպասարկման որակի բարելավմանն ուղղված գործողությունների իրականացում
- Շուկայի հետազոտության իրականացում,
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցում ՝ հաճախորդների պահանջները բացահայտելու և առաջացած խնդիրները լուծելու համար,
- Ներկայացուցչության գործունեության շրջանակներում Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների տրամադրում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ բանկային ոլորտում ,
- Բանկային օրենսդրության իմացությունը ցանկալի է
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS office: Word, Excel, Power Point
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Հաղորդակցման գերազանց հմտություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: