Children of Armenia Fund→
Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր… at Children of… · Yerevan
Job Description
Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ
Location: Yerevan, Yerevan
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։
Առավել մանրամասն․
Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ
- Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։
- Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին:
- Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը:
- Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին:
- Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։
Տվյալների վարում և վերլուծություն
- Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։
- Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։
- Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։
- Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։
Հաղորդակցություն և համագործակցություն
- Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին:
- Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին:
- Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։
- Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։
- Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։
Շրջանավարտների համայնքի զարգացում
- Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
- Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։
ՔՈ ԹԻՄԸ
Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Երիտասարդության և կրթության ոլորտի պետական քաղաքականությանը և ոչ ֆորմալ կրթության մոտեցումներին ու սկզբունքներին,
- Գրավոր և բանավոր հայերենին, անգլերենին,
- Google Workspace-ի և աշխատանքային այլ թվային գործիքների,
- Տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքներին,
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Արդյունավետ կերպով կազմակերպել և համակարգել միաժամանակ մի քանի առաջադրանք՝ ըստ առաջնահերթությունների, քանի որ ունես հաղորդակցման և/կամ կրթական ծրագրերում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ։
- Աշխատել տվյալների շտեմարանների հետ, մշակել և վերլուծել տվյալներ,
- Պատրաստել հաշվետվություններ և աշխատել տեղեկատվության մեծ ծավալների հետ,
- Արդյունավետ հաղորդակցվել (գրավոր և բանավոր) տարբեր լսարանների հետ։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Նախաձեռնող, լուծումների վրա կենտրոնացող,
- Ստեղծագործ, շարունակական սովորող,
- Բաց՝ նորարարության համար և քննադատ,
- Պատասխանատու և հաշվետու,
- Մեդիագրագետ,
- Սոցիալական պատասխանատվության կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝
2026թ․-ի սեպտեմբերի 18-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։